Հայ-ռուսական միությունը միշտ կարեւոր է եղել Ռուսաստանի համար  Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության ներկայության տեսանկյունից:  Այս մասին Երեւանի պետական ​​համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքները եւ մարտահրավերները ժամանակակից հայ-ռուսական ռազմավարական միության համար» թեմայով հանրային ելույթի ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:

Նրա խոսքով` դա վերաբերում է նաեւ ռազմական ներկայությանը:

«Այս միությունը կարեւոր էր նաեւ այն աջակցության առումով, որը Հայաստանը ցուցաբերել եւ շարունակում է ցուցաբերել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եւ կարեւոր է այն առումով, որպեսզի ՀԱՊԿ-ը լինի աշխատող ռազմաքաղաքական միություն»,- պարզաբանեց փորձագետը: