Թուրքական Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը նախատեսված է 2022 թվականին, հաղորդում է Anadolu-ն՝ վկայակոչելով Baykar Technologies-ի տեխնիկական գծով տնօրեն Սելչուկ Բայրաքթարին:

«Նայելով ապագային՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3-ի հայեցակարգը: Արբանյակային հսկողության տակ գտնվող այս անօդաչու թռչող սարքն անցնում է հազարավոր կիլոմետր տարածություն: Խոսքը հարձակողական անօդաչուի մասին է, որն իր չափերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան Bayraktar TB2-ը եւ զիջում է Akıncı անօդաչու թռչող սարքին»,-ասել է նա։