Վաշինգտոնը չարաշահում է իր երկրում ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղակայելու արտոնությունը եւ վիզաների հարցը օգտագործում է այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, ասվում է ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ՝ Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ վիզայի չտրամադրման հետ կապված:

«ԱՄՆ-ն բացահայտորեն չարաշահում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղակայելու իր արտոնությունը: Վաշինգտոնը շահարկում է վիզաների հարցը՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, փաստացի՝ ինքնուրույն որոշելով, թե ում ներկայացուցիչներին է թույլատրվում մասնակցել ՄԱԿ-ի միջոցառումներին, եւ ում մուտքը մերժել», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հավելել է, որ Վաշինգտոնի Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիին վիզայի տրամադրման մերժումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է եւ չի մնա առանց համապատասխան արձագանքի:

«Ստիպված ենք հայտարարել, որ այս անգամ մուտքի թույլտվություն չի տրվել Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ՌԴ պաշտոնական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկիին: Սա կոպիտ կամայականություն եւ միջազգային իրավունքի բացարձակ անընդունելի խախտում է, որն, իհարկե, չի կարող եւ չի մնա առանց համապատասխան արձագանքի», - նշել է ԱԳՆ-ն: