Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 10:230 –ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին: 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:

Վարորդ Հ. Ստեփանյանը  տեղում  ենթարկվել  է սթափության փորձաքննության,  պարզվել է,  որ նա եղել է սթափ: Փաստի առիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: