ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է ավելի քան 750 միլիոն դոլար հատկացնել այլ երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու համար, հայտնել է The Washington Post-ը:

«ԱՄՆ-ն այսօր նաեւ հայտարարում է, որ լրացուցիչ 370 մլն դոլար կտրամադրի պատվաստումներին աջակցելու եւ պատվաստանյութերը ամբողջ աշխարհում հասանելի դարձնելու համար: Մենք ավելի քան 380 միլիոն դոլար կտրամադրենք Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինքին աջակցելու համար՝ առավել շատ կարիքներ ունեցող շրջաններում կորոնավիրուսային պատվաստանյութերի հետագա տարածմանն աջակցելու համար», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: