Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Թալիբանի ներկայացուցիչների ելույթին, հաղորդել է Deutsche Welle-ն:

«Չեմ կարծում, որ ՄԱԿ-ում թալիբների ելույթը որեւէ օգուտ կբերի», - ասել է Մաասը:

Նախարարը նշել է, որ ներկայումս կարեւոր է թալիբների կողմից մարդկանց՝ հատկապես կանանց իրավունքների պահպանումը, ինչպես նաեւ կառավարության կազմում բնակչության այլ կատեգորիաների ներկայացուցիչների ընդգրկումը: Այս ամենից է կախված, թե ինչպես են հետագայում կառուցվելու Քաբուլի նոր կառավարության հետ հարաբերությունները, ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

«Իմ կարծիքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալը հիմք չէ այս հարցում իրական առաջընթաց գրանցելու համար», - եզրափակել է Մաասը: