Նեւադայում հանցագործը 38 տարի բանտարկված է եղել եւ սպասել է իր մահապատժին, սակայն իմացել է պատժի չեղարկման մասին, հայտնել է Las Vegas Review Journal-ը:

73-ամյա Սեմյուել Հովարդը մահապատժի է դատապարտվել 1983 թ., երբ իրեն մեղավոր է ճանաչել Լաս Վեգասի ատամնաբույժ Ջորջ Մոնախանին երկու դոլարով կողոպտելու եւ սպանելու մեջ: Հովարդը բանտում անցկացրել է գրեթե 40 տարի՝ սպասելով մահապատժին:

Սեպտեմբերի 16-ին դատավոր Դուգլաս Հերդոնը որոշել է, որ մահապատիժն անհնար է դարձել այն բանից հետո, երբ Նյու Յորքի դատարանը բեկանել է Հովարդի նախկին դատավճիռը: Նեւադայում հանցագործը կարող է մահապատժի դատապարտվել միայն այն դեպքում, եթե առկա է մեկ տասնյակից ավելի ծանրացուցիչ հանգամանքներից առնվազն մեկը, օրինակ՝ սպանության կամ բռնության կամ բռնության սպառնալիքի համար նախկին դատապարտում: Հետեւաբար, այժմ նրա պատիժը պետք է կրճատվի:

Այժմ ատենակալները պետք է որոշեն՝ նա ցմահ կազատազրկվի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությա՞մբ, թե՞ առանց նման հնարավորության: