Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին, «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցները՝ գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի, այցելեցին Սուրբ Էջմիածին, ուր հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ստացան նրա հայրապետական օրհնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: