Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ մտածում է իր անունը փոխել Բորեաս Ջոնսոնի անունով՝ ի պատիվ հունական դիցաբանության հյուսիսային քամու աստծո եւ ի նշան վերականգնվող էներգիայի աջակցության, հայտնում է BBC News-ը:

«Մենք հյուսիսային ծովում Մեծ Բրիտանիայի եւ Հոլանդիայի միջեւ հողմային տուրբիններից հսկայական անտառներ ենք ստեղծել: Մենք այնքան էներգիա ենք արտադրում քամուց, որ ես նույնիսկ մտածեցի փոխել  իմ անունը՝ ի պատիվ հյուսիսային քամու աստծո եւ դառնալ Բորեաս Ջոնսոնը»,- ասել է նա Գլխավոր ասամբլեայի դահլիճում:

Բնապահպանական հիմնախնդիրներին նվիրված ելույթի ժամանակ քաղաքական գործիչը հիշատակել է նաեւ Muppets Show-ի կերպարին՝ Կերմիտ գորտին:

«Երբ Կերմիտ գորտն ասաց, որ կանաչ լինելը հեշտ չէ, ես կասեմ, որ նա սխալ էր: Դա հեշտ է, հաճելի եւ ճիշտ: Իսկ Կերմիթ գորտը չափազանց վատ էր վերաբերվում միսս Փիգիին»,- ասել է ջոնսոնը:

Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետը, ի աջակցություն կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասով իր տեսակետներին, դիմեց նաեւ ավելի լուրջ հեղինակություննրի, օրինակ՝ հին հույն դրամատուրգ Սոֆոկլեսին: