Պակիստանի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռը կործանվել է Մարդանի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ: Օդաչուի ճակատագիրը մնում է անհայտ, հայտնում է Geo News- ը:

Վթարի վայրում հանձնաժողով է աշխատում՝ միջադեպի պատճառները պարզելու համար:

Նմանատիպ վթար տեղի էր ունեցել օգոստոսին Պակիստանի հյուսիսում, որտեղ կործանվեց ՌՕՈւ-ի երկտեղանի կործանիչը: Դրա երկու օդաչուներն էլ զոհվեցին: