Եթե ​​պատվաստանյութի երրորդ բաղադրիչի կարիքը լինի, ապա այն ձեռք կբերվի։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի դեղամիջոց, ոչ մի բժշկական միջամտություն չի կարող 100% երաշխիք տալ, որ հիվանդը չի վարակվի որեւէ վարակով: «Կորոնավիրուսը բացառություն չէ: Վիճակագրության համաձայն՝ պատվաստվածների, սակայն վարակվածների մինչեւ 20%-ը ծանր է տանում հիվանդությունը։ Միայն 5%-ը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 2%-ը մահանում է: Բայց սա չի նշանակում, որ պատվաստում պետք չէ»,-ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է պատվաստումից հետո բարդությունների խնդրին, Ավանեսյանը խոստովանեց, որ քաղաքացիներից բողոքներ են եղել:

«Սակայն, անհրաժեշտության դեպքում, պետությունը կհոգա նրանց կրկնակի հետազոտության ծախսերը»,-վստահեցրեց նախարարը։