Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սիրիայի քաղաքացի Ադին բին Ադան Ռամադանին, ով ներգրավված է Սիրիայում ռուս ռազմական օդաչուի սպանության գործում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դատարանը խափանման միջոց է ընտրել հեռակա կարգով կալանավորումը։ Ռամադանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ»,-ասել է դատարանի մամուլի ծառայությունը:

Ռամադանին հեռակա մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 244-րդ («Մահացածների մարմինների պղծում»), 105-րդ («Դիտավորյալ սպանություն»), եւ 208-րդ («Մասնակցություն անօրինական զինված խմբին») հոդվածներով։