Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժումը շուտով կսկսի ազատվել իր այն զինյալներից, որոնց գործողությունները հակասում են թալիբների սկզբունքներին, փոխանցում է Ariana News-ը:

Այդ հանցանքների թվում են՝ կոռուպցիա, անձնական թշնամանք, կողոպուտ եւ մարդկանց հետապնդում։ 

Ինչպես նշվում է, Թալիբանի ղեկավարության հատուկ հրամանագիրը կարող է ընդունվել երկու շաբաթվա ընթացքում եւ կուղարկվի «Աֆղանստանի իսլամական էմիրության» բոլոր ուժային կառույցներին, ներառյալ հետախուզական ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը: