ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը մասնավոր կապալառու է փնտրում՝ Կուբայում գտնվող Գուանտանամո ռազմածովային բազայի տարածքում, որտեղ գտնվում է բանտը, միգրանտների պահման կենտրոնի վերագործարկման համար, հայտնում է The Hill թերթը:

ՆԱՆ-ը հայտնում է, որ կենտրոնն օրական 20 միգրանտ կընդունի, բայց հնարավորություն ունի 120 մարդ ընդունելու համար:

«Սակայն ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է պարտավորություն ստանձնի անհրաժեշտ տեխնիկական հարմարություններ տրամադրել մինչեւ 400 միգրանտի հաստատությունում ժամանակավոր կացության համար՝ պահանջարկի կտրուկ աճի դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Կենտրոնում նախատեսում է նաեւ մոտ 50 թափուր աշխատատեղ բացել, ինչը իսպաներեն եւ Հայիթիի կրեոլերեն լեզուների ազատ տիրապետում է պահանջում:

Վերջին պահանջը, նշում է թերթը, անմիջապես ենթադրությունների տեղիք տվեց, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են Հայիթիից միգրանտներ ուղարկել Գուանտանամո, որոնցից մոտ 14 հազարը կուտակվել են Տեխաս նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանին, ինչը սուր խնդիր է ստեղծել նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

«ԱՄՆ ՆԱՆ-ը չի ուղարկում եւ չի ուղարկի ԱՄՆ-ի հարավ-արեւելյան սահմանին հայտնաբերված Հայիթիի քաղաքացիներին Գուանտանամոյի օպերացիոն կենտրոն»,- ասել է Ազգային անվտանգության ծառայության անանուն պաշտոնյան:
Գուանտանամոյի ռազմածովային բազայի տարածքում նախատեսվող կենտրոնի բացումը կլինի ամերիկյան բանտի հարեւանությամբ, որը դաժանության եւ անօրինականության մարմնավորում է դարձել ամբողջ աշխարհի համար: Ամերիկյան իշխանություններն այնտեղ տարիներ շարունակ խոշտանգել եւ առանց դատավարության կամ հետաքննության պահել են մարդկանց, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված լինելու մեջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ այնտեղ մինչեւ 2021 թվականի հուլիս 39 մարդ է պահվել: