Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։

ՀՀ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։