Վերջին մեկ օրում կատարվել է 28 553 թեստ, հայտնաբերվել է վարակման 1 653 նոր դեպք, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 2 646 մարդ, համավարակի սկզբից վարակը կարողացել է հաղթահարել 570 443 պացիենտ։

Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակման 602 065 դեպք։

Կորոնավիրուսի առաջացրած բարդությունների պատճառով վերջին մեկ օրում մահացել է 47 պացիենտ, համավարակի սկզբից՝ 8 711։

Ներկա պահին Վրաստանում կա 22 885 ակտիվ դեպք, որոնցից 4 915-ը կարիք ունի ստացիոնար բուժման։ 1 138 պացիենտի վիճակը ծանր է, նրանցից 305-ը միացած է արհեստական շնչառության սարքին։ 930 պացիենտ գտնվում է քովիդ-հյուրանոցներում։ 17 040 վարակված պացիենտ բուժումն ստանում է տանը։