Volvo-ն կհրաժարվի իր էլեկտրական մեքենաների սրահներում բնական կաշվի օգտագործումից, հաղորդում է U.S. News-ը։

Որոշումը կայացվել է՝ կապված կապված վայրի բնության պաշտպանության բարոյական եւ էթիկական սկզբունքներին հավատարմության, ինչպես նաեւ մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու ցանկության հետ: Մինչեւ 2025 թվականը Volvo-ն նախատեսում է 25% վերամշակված եւ կենսաբանական հիմքով նյութեր ունենալ Volvo Cars-ի նոր մոդելներում:

Մինչեւ 2030 թվականը ավտոարտադրողը մտադիր է արտադրել միայն ամբողջովին էլեկտրական մեքենաներ`բոլորը առանց իսկական կաշվի:

Բացի այդ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մինչեւ 2040 թվականը Volvo Cars-ը կաշվե պաստառագործության փոխարեն իր հաճախորդներին կառաջարկի այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են բարձրորակ, էկոլոգիապես մաքուր նյութեր`պատրաստված վերամշակված նյութերից: