Ֆրանսիայի արտգործնախարարը հինգշաբթի կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է AFP-ն:

«Այսօր նախարարը կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ հանրապետության նախագահի եւ նրա ամերիկացի գործընկերոջ երեկվա հեռախոսազրույցից հետո խորացված խորհրդակցություններ սկսելու համար»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ տեղեկացրել էր նման հանդիպման հնարավորության մասին: