Եթե խաղողը մնաց վազերի վրա, չմթերվեց, կառավարությունը ինձ կփոխհատուցի՞. Ես 7 մլն-ի ներդրում եմ արել, իմ 7 մլն-ը կտա՞: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կառավարության դիմաց դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասացի խաղողագործներից մեկը:

«Իմ պարտադիր դեղերը 30 հազար դրամից անցնցում է, իսկ իմ թոշակը 30 հազար դրամ է: Ես հող եմ մշակում, որ իմ ընտանիքի հարցերը լուծեմ»,-ասաց նա:

Նախարարն արձագանքեց, որ կառավարությունը տարբեր գործիքներ է մշակել, օգնում է տնտեսվարողներին անտոկոս վարկեր վերցնել, վճարել մթերման գումարները։

«Հազար անգամ ներողություն, իմ թոռը ընդունվել է ժող. ինստիտուտ, երեք օր ժամանակ են տրամադրել, որ 600 հազար դրամ վարձը տան, որտեղի՞ց տամ, ասեք»,-նշեց ակցիայի մասնակիցը։

Նա նաեւ հարց բարձրարցեց. «Խաղողի վազը մեկամյա բույս չի, ինչո՞ւ են պայմանագիրը մեկ տարով կապում: Եվրոպական երկրներում պայմանագիրը 20 տարով են կապում: Ինչու այս հարցը չեք քննարկում»:

Նախարարն էլ ասաց. «Մինչեւ հիմա մթերելուց 5 րոպե առաջ են կնքել մթերման պայմանագիրը: Հիմա էս տարի փոխելու ենք մեխանիզմը: Մյուս տարի սուբսիդավորվող վարկերը կկիրառվեն միայն այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել են մինչեւ այս տարվա վերջ: Եթե մինչեւ տարեվերջ չեն կնքի պայմանագրերը, մյուս տարվա համար մենք իրենց անտոկոս վարկ չենք տա: մենք ուզում ենք դրդել, որ էս տարի կնքեն պայմանագիր եւ գոյւղացու համար կյանքը հասկանալի լինի, թե ինչ են անելու: Դրանից հետո քո ասածն էլ կանենք»:

Քերոբյանը նշեց, որ եթե տեսնեն այլ լուծում չկա, հնարավոր է, որ կառավարությունն ինքը մթերի խաղողը. «Եթե տեսնենք, ուրիշ տարբերակ չկա, էդպես պիտի անենք: Պետք է խնդրենք գործարաններից մեկին, որ մթերի: Դա կլինի մեր սպիրտը, կորոշենք, հետո ինչ անենք: Դա 1-2 օրվա հարց է»: