Սեպտեմբերի 23-ին N զորամիավորումում անցկացվել է զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, իրավաբանների, հոգեբանների և հոգևոր սպասավորների հավաք-խորհրդակցություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին և իրավաբանական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, քննարկվել են դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը, մշակվել են նոր մոտեցումներ։