ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում սեպտեմբերի 23-ին ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են  հարձակողական գործողություններ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ, անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել է ելման դիրքեր։