ՕՊԵԿ-ը սեպտեմբերի 28-ին համաշխարհային նավթային շուկայի հարցով World Oil Outlook ամենամյա զեկույց կներկայացնի իր կայքում։  

Տեսակոնֆերանսի ընթացքում ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոն կներկայացնի զեկույցի հիմնական եզրակացությունները եւ կցուցադրի տեսանյութ, որը պարունակում է դրա հիմնական գաղափարները:

World Oil Outlook-ի առաջին զեկույցը առաջին անգամ հրապարակվել է 2007 թվականին: Այն տալիս է նավթի եւ էներգիայի համաշխարհային շուկայի խորը ակնարկ եւ վերլուծություն, ինչպես նաեւ առաջարկում է նավթի արդյունաբերության զարգացման տարբեր սցենարների գնահատում միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: 2021 թվականի հաշվետվությունը կներկայացնի երկարաժամկետ կանխատեսում մինչեւ 2045 թվականը: