Թալիբները համաձայն չեն այն պայմանների հետ, որոնցով աշխարհը պատրաստ է ճանաչել իրենց կառավարությունը։ Այս մասին հայտարարել է մշակույթի եւ տեղեկատվության նախարարի տեղակալ Զաբիհուլլա Մուջահիդը, հաղորդում է TOLO News-ը։
Նա նշել է, որ այդ պայմանները «խախտում են միջազգային իրավունքը»:
«Թալիբները ձգտում են սերտ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ հիմնված այլ պետությունների հետ փոխադարձ հարգանքի վրա»,-ասել է Մուջահիդը: