Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 32-ամյա Արամ Բ.-ն, որը 2019 թ. հունվարի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: