Մեկ տարեկանից ցածր երեխաներին կորոնավիրուսի դեմ սխալմամբ պատվաստել են։ Այս մասին  հայտարարել է Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Զաֆեր Քուրուգյոլը NTV-ի եթերում։

Նրա խոսքով՝ երբեմն երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստել են հեպատիտ В-ի պատվաստանյութի փոխարեն։

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է Քուրուգյոլի հայտարարության փաստով ստուգումներ սկսելու մասին։