Սեպտեմբերի 24-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում օրվա երկորդ կեսին սպասվում  է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնությունը կուժեղանա՝ հասնելով 15-20 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +21+23։  

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +18+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18,  

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+17,  

Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +17+20,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +19+23,

Արարատում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+24,  

Արմավիրում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+24,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+35,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+29,

Արցախում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+35։