Սեպտեմբերի 21-ին, ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի բակերից մեկում գողացել են «Մերսեդես» մակնիշի մեքենայի լուսարձակները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները արագ մեկնել էին դեպքի վայր, որտեղ նկատել էին «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Վարորդը իրավապահներին տեսնելով՝ մեքենայով դիմել էր փախուստի, շենքերից մեկի մոտ վնասել կայանված 3 ավտոմեքենայի ու բռնվել:

«Միցուբիշիի» 24-ամյա վարորդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և տվեց խոստովանական բացատրություն։

Երիտասարդը փախչելիս ազատվել էր գողոնից։ Լուսարձակները, որոնք հափշտակել էր մի քանի «Մերսեդեսից», հայտնաբերվել են։ Հայտնաբերվել են նաև մեքենայատերերը, որոնցից հաղորդում է ընդունվել։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: