ԱՄՆ Միսուրի նահանգի Park Hill South ավագ դպրոցի աշակերտները խնդրագիր են գրել, որում առաջարկում են վերադարձնել ստրկությունը, հաղորդում է Kansas City Star-ը։

Մտահոգված ծնողները դիմել են ոստիկանությանը՝ պահանջելով պատժել դիմումի հեղինակներին։ Դեպքի հանգամքները հայտնի չեն։

«Սակայն կարող եմ վստահեցնել, որ մենք արձագանքել ենք այդ դեպքին եւ չենք հանդուրժի խտրականություն»,-ասել է օկրուգի ներկայացուցիչ Նիկոլ Քիրբին։