Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի լռությունը, երբ Թուրքիայի նախագահը հայտարարում է իրեն հանդիպելու վերաբերյալ փոխանցված առաջարկի մասին ու արհամարական պատասխանում դրան, եւ ինչու է նախկին իշխանություններին շատ կոպիտ պատասխանող իշխանությունը այժմ լռում, երբ իրենց միջազգային հարթությունում ծաղրում են: «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ օգտատերերից մեկի այս հարցը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը չի ցանկացել մեկնաբանել:

«Մեկնաբանություն չունեմ, ես հիմա պիտի Էրդողանին մեկնաբանե՞մ՝ Էրդողանն ինչ է ասել։ Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է»,- պատասխանել է Պապիկյանը:

Ինչու՞ է Փաշինյանը հանդիպելու Էրդողանի հետ: Մեկ այլ օգտատիրոջ հնչեցրած այս հարցին փոխվարչապետ Պապիկյանը պատասխանել է, որ հանդիպում նախատեսված չէ: