ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին առաջ է անցել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին ընտրողների աջակցության մակարդակով: Այս մասին հայտնել է The Hill-ը՝ վկայակոչելով Հարվարդ Հարիս կենտրոնի հարցման տվյալները:   

Հարցման համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահին սատարում է ընտրողների 48 տոկոսը, մինչդեռ Բայդենին սատարում է ամերիկացիների 46 տոկոսը: Հարցվածների 51 տոկոսը նշել է, որ Թրամփն ավելի լավ նախագահ էր, քան Բայդենը:

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի վարկանիշները սկսել են նվազել՝ COVID-19-ի դեպքերի աճի եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:

Հուլիսին Բայդենի վարկանիշը նվազել է մինչեւ 52 տոկոս, ինչը 10 տոկոսով պակաս է հունիսի տվյալներից:

Ավելի վաղ Բայդենի վարկանիշը հասել էր նվազագույնի եւ կազմել 46 տոկոս` Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո:

Օգոստոսի 13-ին անցկացված նմանատիպ հարցման համեմատ՝ նախագահի աջակցության վարկանիշը նվազել է 7 տոկոսով: Այդ ժամանակ պետության ղեկավարին սատարում էր ամերիկացիների 53 տոկոսը: