Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի  21-ին Լոռու մարզում տեղի ունեցած  խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա  Գոռ Հ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: