Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել չորրորդ աճուրդային նստաշրջանն անընդմեջ, Brent տեսակի նավթի գինը հասել է գրեթե երեք տարվա առավելագույնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.13 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77.35 դոլարի, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0.04 տոկոսով՝ մինչեւ 73.33 դոլար մեկ բարելի դիմաց:

Նավթի շուկայում ուրբաթ առավոտյան չորրորդ օրն անընդմեջ գների աճ է գրանցվել: Այս ընթացքում Brent տեսակի «սեւ ոսկին» թանկացել է 4.5 տոկոսով, իսկ WTI նավթինը՝ 4.3 տոկոսով: Ընդ որում, Brent տեսակի նավթի գինը հասել է առավելագույնի 2018 թվականի հոկտեմբերից ի վեր: