Ուրբաթ ոսկու գինը բարձրանում է՝ մեկ աճուրդային օր առաջ գրանցված զգալի անկումից հետո:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.06 տոկոսով կամ 1.05 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1750.85 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.12 տոկոսով եւ կազմել 22.657 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Ոսկու գինը վերականգնվում է նախորդ օրվա ավելի քան 1.6 տոկոս անկումից հետո: Ներդրողներն ուշադրություն են դարձրել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ազդանշաններին այն մասին, որ կարգավորիչը կարող է ակտիվների գնումների կրճատում սկսել: