Հայաստանի ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 24-ին արտահերթ նիստ է հրավիրել:

Օրակարգում երկու հարց է.

- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

Նշենք, որ մասնավորապես, վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների արդյունքում տեղի է ունենալու համայնքների խոշորացում: