Բերիո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զոպույանի գլխավորությամբ, Ազգային վարչության հետևողական աշխատանքի արդյունքում և Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի նվիրատվիությամբ առաջիկա շաբաթներին սկսվելու է սիրիական պատերազմի տարիներին զինյալ ահաբեկիչների կողմից հրկիզված Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները։  Այս մասին հաղորդում է «Գանձասարը»։

Սուրբ Գևորգ զորավարի և համանուն եկեղեցու անվանակոչության տոնի առիթով սեպտեմբերի 24-ին ժամը 17։00-ին Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի երեկոյան ժամերգություն։