Սյունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, Ford մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, ով աշխատում էր վրաերթի վայրի հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։