Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Հայաստանին մեղադրելով ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ զտումների քաղաքականության» մեջ։
Փաստաթուղթը հրապարակվել է միջազգային դատարանի Twitter-ի էջում։
Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել նույն Հաագայի դատարան՝ Բաքվին մեղադրելով հայատյացության քաղաքականություն վարելու մեջ։
Իր հայցում Ադրբեջանը պնդում է, թե «Հայաստանը կրկին ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ ատելության հողի վրա կոշտ վերաբերմունքի օբյեկտ է դարձել»։
Ադրբեջանը դիմել է նաեւ դատարան՝ խնդրելով անհապաղ նշել «ժամանակավոր միջոցները՝ ուղղված ադրբեջանցիների պաշտպանությանը»։