Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 828-ով՝ նախորդ օրվա 820-ի դիմաց, սա համավարակի սկզբից ի վեր գրանցված նոր առավելագույն ցուցանիշ է: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Վարակից մահացել է ընդհանուր 202.273 մարդ: Չորրորդ օրն անընդմեջ երկրում գրանցվում է օրական ավելի քան 800 մահվան դեպք:

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 15.828-ով՝ հասնելով 6.574.608-ի:

Վարակի հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 21.379-ով՝ հասնելով 7.376.374 -ի: Հարաբերական արտահայտմամբ դեպքերի թվի աճը կազմել է 0.29 տոկոս: