Ադրբեջանցիները պատրաստվում են կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մեր մեջքի հետեւում: Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ այս համաձայնագիրը շուտով կյանքի կկոչվի:

«Խոսքը միջանցքի, ճանապարհի, տարածքի մասին է: Համոզված եմ, որ նրանք պատրաստվում են այս գործընթացներին: Այժմ Սյունիքում արդեն որ թե 1000 ադրբեջանցի կա, ինչպես հունիսին էր, այլ՝ ավելի շատ: Նրանք ակտիվորեն ինժեներական աշխատանքներ են իրականացնում: Կարծում եմ, որ նրանք պատրաստվում են ձմռանը»,- հավելեց նա: