Նախիջեւանի ներքին գործերի նախկին նախարար Ահմեդ Ահմեդովը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է haqqin.az-ը։

Նշվում է, որ դատարանը համապատասխան մարմիններին խնդրանքներ է ուղարկել՝ Ահմեդովին զրկելու ներքին ծառայության գեներալ-մայորի կոչումից, ոստիկանության գեներալ-լեյտենանտի բարձրագույն հատուկ կոչումից, գեներալ-լեյտենանտի ամենաբարձր զինվորական կոչումից եւ «Ադրբեջանի Դրոշի» շքանշանից։  

Ինքը ՝ Ահմեդովը, դժգոհ է դատարանի որոշումից եւ բողոք է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: