Մենք ոչնչից չենք հրաժարվում, մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, այդ թվում ՝ խորհրդարանի ամբիոնը եւ փողոցը՝ գործող իշխանություններին ոչ միայն քաղաքականությունից, այլեւ երկրից վտարելու համար: Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զզրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Մենք հետեւողականորեն աշխատելու ենք, մինչեւ մարդիկ հասկանան, թե ինչ սպառնալիքների առջեւ են իրենք կանգնած»,- հավելեց նա:
Պատգամավորը հույս հայտնեց, որ Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը կվերընտրվի իր պաշտոնում:
«Քանի որ նա այժմ անազատության մեջ է, այդ քարոզչությունը կիրականացնեն նրա հայրը, նրա համախոհները, մենք բոլորս: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքից ցուցակում կլինեն նաեւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ վարչատարածքային բաժանման մասին օրինագիծը շտապ ընդունելու իշխանությունների մտադրությունը կապված է «իրենց մարդկանց» ներկայությունն ամենուր ապահովելու ցանկության հետ:

«Իշխանությունները հարցրե՞լ են փոքր գյուղերի ղեկավարների կարծիքը: Անհրաժեշտ է կասեցնել այս գործընթացը եւ լայն քննարկում անցկացնել»,- եզրափակեց պատգամավորը: