ՌԴ ԱԴԾ-ն արգելափակել է Թուրքիայից համակարգվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության խոշոր ցանցերից մեկը։    

«Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն լարգելափակել է հատկապես խոշոր մասշտաբով սինթետիկ թմրանյութերի մատակարարման եւ ինտերնետ խանութների միջոցով ինտերնետի ստվերային հատվածում դրանց վաճառքի խոշորագույն ցանցերից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մոսկվայի, Ռոստովի, Աստրախանի մարզերի եւ Կրասնոդարի երկրամասի տարածքում միջտարածաշրջանային հանցավոր համայնքի հինգ անդամ է բերման ենթարկվել: Նրանց թվում է թմրանյութերի արտադրության ու բաշխման կազմակերպիչը։

Հարուցվել են քրեական գործեր, ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: