Խնդրում եմ չզարմանալ պետծառայողների լրավճարների թեմայից։ Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Մի մանիպուլացրեք։ Թեման ամեն անգամ բարձրացվում է որոշակի մտադրությամբ։ Չպետք է զարմանալ այն բանից, ինչ տեղի է ունենում ամեն օր»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ պարգեւավճարների տեսանկյունից թե՛ մինչեւ սեպտեմբերի 21-ը, թե՛ հետո նախարարությունը գտնվել է նույն ռեժիմում, ոչ մի նոր բան պարգեւատրման համակարգում սեպտեմբերի 21-ի հետ կապված նախարարությունում չի արվել։

«Պարգեւավճարներ ստանում են այն նույն ռեժիմով, ինչ եւ առաջ։ Ի՞նչ եք կարծում, ես պարգեւավճար ստացե՞լ եմ, թե՞ ոչ։ Սա պարգեւավճար չէ, այլ լրավճար։ Նախարարությունում ոչ ոք լրացուցիչ վարձատրություն չի ստացել»,- ընդգծեց նախարարը։