Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում Աշխատանք փնտրող անձանց կողմից Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում առցանց հաշվառվելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները:

Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան աշխատանք փնտրող անձանց նաև առցանց եղանակով հաշվառվելու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները՝ Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի (https://socservice.am) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով կենսաթոշակը, ինչպես նաև խնամքի նպաստն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության նոր ժամկետ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը (սահմանված էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ը)։