Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում ապրող Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում վերադառնալ Վրաստան։ Այս մասին քաղաքական գործիչն գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Ես, իհարկե, կանեմ այն, ինչ ասել եմ, բայց եթե վրացի ժողովուրդը ձեռքը չշարժի, Միշան ոչնչով չի օգնի»,- ասել է Սաակաշվիլին՝ դիմելով իր կողմնակիցներին։

Նախկին նախագահը հույս ունի, որ հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որոնք պետք է տեղի ունենան հոկտեմբերի 2-ին, կստեղծվի իրավիճակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, որոնք կհանգեցնեն իշխանափոխության։ Քաղաքական գործչի կարծիքով՝ ներկայում Վրաստանում ոչնչացվում է ազատությունը, դրա հետ կապված՝ նա կոչ է անում իր կողմնակիցներին կանգնեցնել այդ գործընթացը։

Ընդ որում՝ Վրաստանի նախկին նախագահը խորհուրդ է տալիս գնալ ընտրությունների, քանի որ կարծում է, որ միայն ազնիվ քվեարկությունը կարող է երկրին խաղաղություն բերել։

«Ես շատ ակտիվ եմ պայքարելու։ Չեմ պատրաստվում որեւէ բան հաշվի առնել, բացի նրանից, ինչը ճիշտ է Վրաստանի համար»,- ընդգծել է Սաակաշվիլին։