Տարիներ առաջ «թալանվող» բանակում զինվորին այսպես էին սովորեցնում ռազմական գործը. արդյունքում ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այդպես մինչև այն ժամանակ, քանի դեռ իշխանության չէին եկել երկիրը «ժողովրդավարության բաստիոն» դարձնող «ազնիվ ու արդարամիտ թավիշները...»

Նրանք եկան նախկիներին «թալանչիության» մեջ մեղադրող լոզունգներով և ընդամենը երկու տարի անց սկուտեղի վրա մեր ժողովրդին մատուցեցին խայտառակ պարտություն... Իսկ, թե ինչու հենց սկուտեղի վրա, երևի հասկացողներն ինձ կհասկանան»: