Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ հայտարարել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները պետք է բոլորովին այլ մակարդակի վրա լինեն:

«Ես երբեք որեւէ խնդիր չեմ ունեցել Ամերիկայի նախորդ նախագահների հետ, ինչպես դա [Ջո] Բայդենի դեպքում է: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ահաբեկչական խմբերին՝ մեր ենթադրածից շատ ավելի մեծ մասշտաբով: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, պետք է բոլորովին այլ մակարդակի վրա լինեն », - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:

Մինչդեռ նախօրեին նա նաեւ խոստովանել էր, որ իրեն «չի հաջողվել սկսել լավ աշխատել» Բայդենի հետ: