Կյանքը ցույց է տալիս, որ վարչատարածքային բաժանումը, որ ունենք այսօր շատ դեպքերում իրեն չի արդարացնում, հատկապոս փոքր համայնքների պարագայում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք ունենք վտանգ, որ մեր սահմանամերձ համայնքները գնալով փոքրաթիվ են դառնում, այնտեղից երիտասարդությունը դուրս է գնում, պետք է փորձենք արագ այդ համայնքներում միջավայրը փոխենք, որ մարդիկ գնան ու ապրեն: Իսկ միջավայրի փոփոխությունը հետեւյալն է, որ այնտեղ լինի լուսավորություն, լինի դպրոց,  մանկապարտեզ, ճանապարհ, 24 ժամ խմելու ջուր եւ այլն: Փոքր համայնքները այդ հարցերը լուծեու կարողություն չունեն, դրա համար մենք այն տարածքներում, որտեղ արդեն խոշորացրել ենք, փորձը ցույց է տվել, լավ աշխատել է, խոշորացումը շարունակում ենք: Զարմանալի է, որ այն, ինչ նախկին իշխանություններն արել են 2017-ին, հիմա քննադատում են: Մեր անվտանգային խնդիրները հաշվի առնելով, մենք կարիք ունեն հզորացնելու մեր սահմանամերձ համայնքները: Այսինքն պետք է արագ միավորել համայնքները հենց մեր ունեցած խնդիրներից ելնելով»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով պնդմանը, որ այս փոփոխություններն արվում են, որպեսզի իշխանությունը հնարավորություն ունենա իր համար անցնկալի համայնքապետերից ազատվել եւ պաշտոնակատարներ նշանակել իրեն լոյալ անձանց, մասնավորապես, ինչո՞ւ արդեն իսկ խոշորացված Գեղամասար համայնքը, որը ներառում է 18 համայնք,  նորից խոշորացվում է, մինում է Վարդենիսին եւ դառնում 35 համայնք, Սանոսյանն արձագանքեց. «Նախ, Գեղամասարի բնակիչները նշում են, որ խոշորացումը դրական է: Իրենք ասում են, որ այս 4-5 տարիների ընթացքում կարողացել են մի շարք խնդիրներ լուծել այդ 18 բնակավայրերում: Հիմա հարց. Արդյոք ավելի մեծ խոշորացումը լավ է, թե ոչ: ՓԵորձը ցույց է տալիս, որ ավելի մեծը լավ է:Դրա օրինակը Կապանն է»:

Հարցին, թե Արդյոք ինքը զանգահարել է Գեղամասարի ղեկավարին եւ ասել, որ հրաժարական տա, ինչը նա մերժել է, նախարարը պատասխանեց. «Եկեք ես մանրամասն չմեկնաբանեմ: Իհարկե, տարբեր խոսակցություններ քննարկումներ ես եւ Հակոբ Ավետյանն ունեցել ենք: Ինրչ վերաբերում է իր ասած խնդիրներին, համայնքը ցրելուն, բացարձակ նման խոսակցություն չի եղել: Երբ ես դեռ մարզպետ էի, այդ ժամանակ մեկ միասնական մեծ Վարդենի անելու տարբերակը չկար, այսինքն չկար Գեղամասրաը, մյուսները միավորելու հարցը, այդ դեպքում ես ի՞նչն եմ քննարկել: Ինչ վերաբերում է նրան, որ ինձ ասեց՝ կդատվես, եւ այլն, նման խոսակցություն եղել է 2019-ին, երբ ես ասել եմ՝ պարոն Ավետյան, դուք որպես համայնքի ղեկավար, այսքան մեծ պարտքերը, որ կուտակվել է եւ դուք չեք հավաքում որպես համայնքի ղեկավար, ունեք հետեւյալ գործառույթը. Կամ պետք է պայմանագրերը խզեք, կամ դիմեք ԴԱՀԿ եւ այդ գումարները մարդկանցից վերցնեք: Եթե դրանցից ոչ մեկը չանեք, կդառնա անգործություն եւ վաղը ձեզ կդատեն դրա համար: Ես խոսում եմ 2019-ի մասիին, երբ ես նոր նշանակվել էի մարզպետ: Ես ոչ մեկ անգամ պարոն Ավետյանին ասել եմ՝ հարգելի պարոն Ավետյան, կողմնորոշվիր զբաղվել բիզնեսով, գյուղատնտեսությամբ թե համայնքով, որովհետեւ եթե այսպես գնա, դու երկուսն էլ տապալում ես: Կամ գյուղը թող գնա բիզնեսով զբաղվիր, կամ բիզնեսը թող, գյուղով զբաղվի»: