Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի՝ դաշնային պատգամավոր Էդուարդու Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով Նյու Յորք այցից հետո, որտեղ մեկնել էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին, հաղորդում է Reuters-ը։

Բրազիլիայի նախագահի որդին հայտնել է, որ հիվանդությունն իր մոտ ուղեկցվում է հոտառության կորստով եւ մրսածությամբ։ Չնայած դրան՝ նա իրեն լավ է զգում եւ արդեն բուժվում է։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրազիլիայի առողջապահության նախարար Մարսելու Քեյրոգան, ով նույնպես Բոլսոնարուի հետ Նյու Յորք էր մեկնել, վարակվել է կորոնավիրուսով։

Ավելի վաղ հաղորդվել է պատվիրակության անդամների եւս մեկի վարակման մասին։