Սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը խորհրդակցություն կանցկացնի:

Խորհրդակցությունը կոչված է բացահայտել գործող իրավական ակտերը, որոնք առաջացնում են սահմանադրական խնդիրներ, դրանք հաջորդիվ Սահմանադրական դատարան ներկայացնելու նպատակով: Հայտնի չէ՝ որ իրավական ակտերի մասին է խոսքը:

Խորհրդակցությանը մասնակցելու համար իրավաբաններ են հրավիրվել: